20:18 24 մայիսի, 2017Երեւանի «Թենֆորդ» ակումբում ավարտվեց թենիսի պատանիների Հայաստանի բաց առաջնություն - Սլավիկ Հայրապետյանի հուշամրցաշարը:
Բաց առաջնությունն անցկացվում է 8, 10, 12, 14 եւ 16 տարիքային խմբերի միջեւ, որին մասնակցում էր 50 թենիսիստ Երեւանի «Թենֆորդ», «Incourt» եւ «Արարատ» ակումբներից, եւս 2 թենիսիստ Գյումրիից:
16 տարեկանների պատանիների Հայաստանի չեմպիոն է դարձել Էրիկ Բաբայանը, փոխչեմպիոն՝ Դավիթ Չոբանյանը, երրորդ տեղ՝ Արամ Մադաթյանը: Աղջիկների պայքարում հաղթող է հռչակվել Էվելինա Մարտիրոսյանը, փոխչեմպիոն՝ Միլենա Մալխասյանը, երրորդ տեղ՝ Ալլա Անտոնյանը:
14 տարեկանների տղաների պայքարում առաջին տեղ գրավեց Նադիր Սարգսյանը, երկրորդ տեղ՝ Ռոբերտ Եդիգարյան, երրորդ՝ Դավիթ Չոբանյան: Աղջիկների պայքարում առաջին եռյակում են՝ Էվելինա Մարտիրոսյան, Ալլա Անտոնյան, Անահիտ Մկրտչյան:
12 տարեկանների տարիքայում խմբում տղաների պայքարում հաղթողներն են՝ Ավետիք Ղազարյան, Էրիկ Տիրավթյան, Ռաֆֆի Գրիգորյանը, աղջիկների պայքարում՝ Անահիտ Մկրտչյանը, Մարիամ Ղազարյանը, Գայանե Մարիտրոսյանը:
10 տարեկանների մեջ հաղթողներ ճանաչվեցին Ավետիք Ղազարյանը, Էրիկ Տիրավթյանը, Սպարտակ Գալստյանը, աղջիկների մեջ Մարիա Մարիտրոսյանը, Էմմա Վարդանյանն ու Տաթեւ Բաբուրյան:
Ամենափոքրերի՝ մինչեւ 8 տարեկանների պայքարում ուժեղ էին Ռազմիկ Եփրեմյանը, Ալբերտ Ազնավուրյանը եւ Խաչատուր Ավետիսյան: Աղջիկներից առաջին երեք տեղերում են Լիլիթ Անտոնյանը, Անժելա Հովհաննիսյանն ու Սոֆի Բաբուրյանը:
Պատանիների Հայաստանի բաց առաջնության հաղթողները լրացրեցին իրենց վարկանիշները՝ չեմպիոնները 55 միավորով, փոխչեմպիոնները՝ 35, երրորդ մրցանակակիրները 25-ակական միավորներով: Մյուս պատանի թենիսիստները անկախ արդյունքներից, զուտ մասնակցության համար հայաստանյան միավորներին ավելացրեցին 10-ական միավորով:
Պատանիների Հայաստանի բաց առաջնության հաղթողներին պարգեւատրեցին Երեւանի «Թենֆորդ» թենիսի ակումբի մարզչական շտաբը: Հայաստանի թենիսի ֆեդերացիայից որեւէ մեկը ներկա չէր, թեեւ պատանիների Հայաստանի բաց առաջնություն - Սլավիկ Հայրապետյանի հուշամրցաշարը պաշտոնական է եւ ընդգրկված է ֆեդերացիայի օրացուցային պլանում:
Լուսինե Շահբազյան












The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.