22:30  ,  7 մայիսի, 2017

16 տարի անց «Սպարտակը» դարձավ Ռուսաստանի չեմպիոն

Մոսկվայի «Սպարտակը» 16 տարվա ընդմիջումից հետո հռչակվեց ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոն:

Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում «Զենիթը» Սանկտ Պետերբուրգում նվազագույն հաշվով պարտվեց «Թերեկին» եւ 52 միավորով մնաց երրորդ տեղում: 

«Սպարտակն» ունի 63 միավոր եւ առաջնության ավարտից 3 տուր առաջ 10 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող ԲԿՄԱ-ից: Նախորդ անգամ մոսկովյան ակումբը Ռուսաստանի չեմպիոն դարձել է 2001 թվականին:

Ռուսաստանի առաջնություն, 27-րդ տուր

«Զենիթ» - «Թերեկ»՝ 0:1

Աբլայ Մբենգ, 65

Հեռացում՝ Օլեգ Շատով, 90+7 («Զենիթ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում