20:49  ,  29 ապրիլի, 2017

«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 3:2

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 25-րդ տուրում մրցեցին «Գանձասար-Կապանն» ու Գյումրիի «Շիրակը»: Դաշտի տերերն առավելության հասան 3:2 հաշվով:

«Գանձասար-Կապանը» 49 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ առաջատար «Ալաշկերտից»: «Շիրակը» 43 միավորով երրորդ տեղում է:

Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 3:2

Լուբամբա Մուսոնդա, 17, Կլաուդիր Ջունիոր, 62, Վալմերսոն, 83 - Ռումյան Հովսեփյան, 41, 11մ, Մուսա Բակայոկո, 56

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 3:1

Արտակ Եդիգարյան, 17, 54, 11մ, Զավեն Բադոյան, 90+3 - Սերգեյ Մկրտչյան, 13

Ֆոտո՝ «Գանձասար-Կապան»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում