Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» 3:2 հաշվով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ:
Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային»՝ 7:6: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:
Գերմանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:3
Խավի Մարտինես, 28, Մատս Հումելս, 41 – Մարկո Ռոյս, 19, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 69, Ուսման Դեմբելե, 74
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում