00:41  ,  27 ապրիլի, 2017

Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Բավարիային» եւ դուրս եկավ եզրափակիչ

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» 3:2 հաշվով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ:

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային»՝ 7:6: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:

Գերմանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:3

Խավի Մարտինես, 28, Մատս Հումելս, 41 – Մարկո Ռոյս, 19, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 69, Ուսման Դեմբելե, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում