22:10  ,  26 ապրիլի, 2017

Բարսելոնա. Կարեն Խաչանովը երրորդ շրջանում է

Թենիսի Բարսելոնայի մրցաշարի երկրորդ շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը առավելության է հասել ուրուգվայցի Պաբլո Կուեվասի նկատմամբ, որն այս մրցաշարում ուներ 11-րդ համարը: 20-ամյա մոսկվացի թենիսիստը 1 ժամ 54 րոպե տեւած պայքարում հաղթել է 7:6 (7:5), 7:6 (7:5) հաշվով:

ATP դասակարգման աղյուսակում 56-րդ տեղը զբաղեցնող Խաչանովը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի մրցաշարի 5-րդ ռակետ, բելգիացի Դավիդ Գոֆենի հետ, որը պարտության է մատնել վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով