01:48  ,  17 ապրիլի, 2017

«Սպարտակը» հաղթեց «Զենիթին» եւ ավելի մոտեցավ չեմպիոնությանը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում «Սպարտակը» Մոսկվայում 2:1 հաշվով հաղթեց պետերբուրգյան «Զենիթին»:

Այս հաղթանակից հետո «Սպարտակը» 10 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող ԲԿՄԱ-ից, որից մեկ միավոր հետ է լավագույն եռյակը եզրափակող «Զենիթը»: Ռուսաստանի առաջնության ավարտին մնում է 7 տուր:

Ռուսաստանի առաջնություն, 23-րդ տուր

«Սպարտակ» - ԲԿՄԱ՝ 2:1

Քվինսի Պրոմես, 22, Ալեքսանդր Սամեդով, 80 – Արտյոմ Ձյուբա, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում