13:41  ,  16 հուլիսի, 2012

Դեւիդ Հեյը մարտահրավեր է նետել Վիտալի Կլիչկոյին

Ես կարծում եմ Վիտալի Կլիչկոն կվախենա մենամարտել ինձ հետ, Դերեկ Չիսորայի նկատմամբ տարած հաղթանակից հետո հայտարարել է Դեւիդ Հեյը։

Բրիտանացին մարտահրավեր է նետել գերծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյին։

«Չիսորայի նկատմամբ իմ հաղթանակը կվախեցնի Կլիչկոյին։ Ես կզարմանամ, եթե նա ցանկություն հայտնի մենամարտել ինձ հետ։ Նա ավելի հեշտ մրցակից կընտրի եւ հաղթանակած կավարտի կարիերան, որից հետո կմտնի քաղաքականություն։ Եթե նա ցանկանում է մենամարտել ինձ հետ՝ ես պատրաստ եմ»,- Հեյի խոսքը մեջբերում է The Sun-ը։

Վիտալի Կլիչկոն հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Մանուել Չառի (Գերմանիա) հետ։ Կարիերան շարունակելու վերաբերյալ որոշում Վիտալի Կլիչկոն կընդունի հոկտեմբերին Ուկրաինայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Կլիչկոն «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում