13:41 16 հուլիսի, 2012Ես կարծում եմ Վիտալի Կլիչկոն կվախենա մենամարտել ինձ հետ, Դերեկ Չիսորայի նկատմամբ տարած հաղթանակից հետո հայտարարել է Դեւիդ Հեյը։
Բրիտանացին մարտահրավեր է նետել գերծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյին։
«Չիսորայի նկատմամբ իմ հաղթանակը կվախեցնի Կլիչկոյին։ Ես կզարմանամ, եթե նա ցանկություն հայտնի մենամարտել ինձ հետ։ Նա ավելի հեշտ մրցակից կընտրի եւ հաղթանակած կավարտի կարիերան, որից հետո կմտնի քաղաքականություն։ Եթե նա ցանկանում է մենամարտել ինձ հետ՝ ես պատրաստ եմ»,- Հեյի խոսքը մեջբերում է The Sun-ը։
Վիտալի Կլիչկոն հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Մանուել Չառի (Գերմանիա) հետ։ Կարիերան շարունակելու վերաբերյալ որոշում Վիտալի Կլիչկոն կընդունի հոկտեմբերին Ուկրաինայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Կլիչկոն «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.