17:05  ,  4 մարտի, 2017

Սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոնները (ֆոտո)

Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում ավարտվեց սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Ազատ վարժություններում առաջատարը Եվրոպայի փոխչեմպիոն, Ռիո-2016-ի մասնակից Արթուր Դավթյանն էր, նժույգի վարժությունում հավասարը չունեցավ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի մասնակից Հարություն Մերդինյանը, օղակների վարժությունում՝ Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, հենացատկում, զուգափայտերում եւ պտտաձողում առաջատարը կրկին Արթուր Դավթյանն էր:

Հրանտ Շահինյանի անվան մարզադպորցում կայացավ սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնությունը: Չեմպիոններ դարձան Աննա Գրիգորյանը՝ հենացատկի եւ տարբեր բարձրությունների զուգափայտի վարժություններում,  Գայանե Սիրականյանը՝ հավասարակշռության գերան մրցաձեւում եւ Շուշան Բաբայանը՝ ազատ վարժություններում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս