17:05 4 մարտի, 2017Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում ավարտվեց սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Ազատ վարժություններում առաջատարը Եվրոպայի փոխչեմպիոն, Ռիո-2016-ի մասնակից Արթուր Դավթյանն էր, նժույգի վարժությունում հավասարը չունեցավ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի մասնակից Հարություն Մերդինյանը, օղակների վարժությունում՝ Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, հենացատկում, զուգափայտերում եւ պտտաձողում առաջատարը կրկին Արթուր Դավթյանն էր:
Հրանտ Շահինյանի անվան մարզադպորցում կայացավ սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնությունը: Չեմպիոններ դարձան Աննա Գրիգորյանը՝ հենացատկի եւ տարբեր բարձրությունների զուգափայտի վարժություններում, Գայանե Սիրականյանը՝ հավասարակշռության գերան մրցաձեւում եւ Շուշան Բաբայանը՝ ազատ վարժություններում:









Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.