Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում ավարտվեց սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Ազատ վարժություններում առաջատարը Եվրոպայի փոխչեմպիոն, Ռիո-2016-ի մասնակից Արթուր Դավթյանն էր, նժույգի վարժությունում հավասարը չունեցավ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի մասնակից Հարություն Մերդինյանը, օղակների վարժությունում՝ Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, հենացատկում, զուգափայտերում եւ պտտաձողում առաջատարը կրկին Արթուր Դավթյանն էր:
Հրանտ Շահինյանի անվան մարզադպորցում կայացավ սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնությունը: Չեմպիոններ դարձան Աննա Գրիգորյանը՝ հենացատկի եւ տարբեր բարձրությունների զուգափայտի վարժություններում, Գայանե Սիրականյանը՝ հավասարակշռության գերան մրցաձեւում եւ Շուշան Բաբայանը՝ ազատ վարժություններում:









Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի
12:03 , 8 նոյեմբերի
11:10 , 8 նոյեմբերի
11:07 , 8 նոյեմբերի