Հայտնի են սպորտային մարմնամարզության բազմամարտի Հայաստանի չեմպիոնները: Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Առաջին օրը մարմնամարզիկները պայքարի մեջ մտան բազմամարտ մրցաձեւեւում: 6 գործիքների վրա հավասարը չունեցավ Ռիո-2016-ի մասնակից, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը:
Հայաստանի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց երիտասարդ մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը, երրորդ տեղը զբաղեցրեց Արմեն Պետրոսյանը:
Երկրորդ օրը պայքարի դուրս կգան մարմնամարզուհիները: Երրորդ օրը Հայաստանի առաջատար մարմնամարզիկները կպայքարեն առանձին գործիքների չենպիոնի տիտղոսների համար:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում