21:24 2 մարտի, 2017Հայտնի են սպորտային մարմնամարզության բազմամարտի Հայաստանի չեմպիոնները: Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Առաջին օրը մարմնամարզիկները պայքարի մեջ մտան բազմամարտ մրցաձեւեւում: 6 գործիքների վրա հավասարը չունեցավ Ռիո-2016-ի մասնակից, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը:
Հայաստանի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց երիտասարդ մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը, երրորդ տեղը զբաղեցրեց Արմեն Պետրոսյանը:
Երկրորդ օրը պայքարի դուրս կգան մարմնամարզուհիները: Երրորդ օրը Հայաստանի առաջատար մարմնամարզիկները կպայքարեն առանձին գործիքների չենպիոնի տիտղոսների համար:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.