01:37  ,  2 մարտի, 2017

«Բավարիան» կիսաեզրափակիչում է

Մյունխենի «Բավարիան» նվաճեց Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր: Իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը 3:0 հաշվով պարտության մատնեց «Շալկեին»:

Պայքարը շարունակում են նաեւ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

Գերմանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բավարիա» - «Շալկե»՝ 3:0

Ռոբերտ Լեւանդովսկի, 3, 29, Տիագո Ալկանտարա, 16

Հեռացում՝ Հոլգեր Բադշտուբեր («Շալկե»), 77, երկրորդ դեղին քարտ

«Համբուրգ» - «Բորուսիա Մ.»՝ 1:2

Բոբի Վուդ, 90+2 – Լարս Շտինդլ, 53, 11մ, Ռաֆայել, 61, 11մ

«Այնտրախտ Ֆ.» - «Արմինիա»՝ 1:0

Դանի Բլում, 6

«Շպորտֆրոյնդե Լոտտե» - «Բորուսիա Դ.»՝ տեղափոխվել է մարտի 14-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս