«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Սանդերլենդի» դեմ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում խփած անհավանական գոլի մասին:
«Դա իմ խփած լավագույն գոլն էր: Մի քիչ հուզիչ էր: Առաջին հերթին նայեցի եզրային մրցավարին եւ, տեսնելով, որ խաղից դուրս վիճակ չկա, կարելի էր տոնել գոլը: Այդ դրվագում սպասում էի, որ փոխանցումից հետո գնդակը կհայտնվի իմ առջեւ, սակայն եղավ հակառակը: Միակ բանը, որ կարող էի անել, կրնկով հարվածելն էր, եւ դա ստացվեց ինձ մոտ:
Ուրախ եմ, որ վնասվածից հետո վերադարձա խաղադաշտ եւ օգնեցի թիմին: Կփորձեմ լավագույն խաղս ցուցադրել նաեւ հաջորդ հանդիպմանը: Դա շատ կարեւոր է, քանի որ մենք լավ մարզավիճակում ենք եւ պետք է շարունակել նույն ոգով»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերում կայացած խաղում փոխարինման էր դուրս եկել 62-րդ րոպեին, իսկ 86-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ: Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր 3:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 5 խաղերում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը դարձել է 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:














Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 5 սեպտեմբերի 
23:58 , 4 սեպտեմբերի
23:42 , 4 սեպտեմբերի
23:27 , 4 սեպտեմբերի
22:52 , 4 սեպտեմբերի 
21:58 , 4 սեպտեմբերի
20:04 , 4 սեպտեմբերի
19:05 , 4 սեպտեմբերի
18:45 , 4 սեպտեմբերի 
18:02 , 4 սեպտեմբերի