10:40 27 դեկտեմբերի, 2016«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Սանդերլենդի» դեմ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում խփած անհավանական գոլի մասին:
«Դա իմ խփած լավագույն գոլն էր: Մի քիչ հուզիչ էր: Առաջին հերթին նայեցի եզրային մրցավարին եւ, տեսնելով, որ խաղից դուրս վիճակ չկա, կարելի էր տոնել գոլը: Այդ դրվագում սպասում էի, որ փոխանցումից հետո գնդակը կհայտնվի իմ առջեւ, սակայն եղավ հակառակը: Միակ բանը, որ կարող էի անել, կրնկով հարվածելն էր, եւ դա ստացվեց ինձ մոտ:
Ուրախ եմ, որ վնասվածից հետո վերադարձա խաղադաշտ եւ օգնեցի թիմին: Կփորձեմ լավագույն խաղս ցուցադրել նաեւ հաջորդ հանդիպմանը: Դա շատ կարեւոր է, քանի որ մենք լավ մարզավիճակում ենք եւ պետք է շարունակել նույն ոգով»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերում կայացած խաղում փոխարինման էր դուրս եկել 62-րդ րոպեին, իսկ 86-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ: Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր 3:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 5 խաղերում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը դարձել է 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:














The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.