Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի եւս երեք ներկայացուցիչ դուրս մնաց տիտղոսի համար պայքարից։
72գ քաշային Աշոտ Խաչատրյանը մեկնարկում 8-3 հաշվով հաղթեց մոլդովացի Միխայ Պետիչին: 1/8 եզրափակչում Խաչատրյանը 0:9 հաշվով պարտվեց ուկրաինացի Պարվիզ Նասիբովին:
97 կգ քաշային Հայկ Խլոյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով առավելության հասավ մարոկկացի Համզա Բումադիենի նկատմամբ: 1/8 եզրափակչում Խլոյանը 0:8 հաշվով պարտվեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Մոհամադհադի Սարավիին:
Գերծանր քաշային Ռազմիկ Քուրդյանը վնասվածքի պատճառով հաժարվեց պայքարից:
Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն էր ստացել Եվրոպայի փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը: 60 կգ քաշայինների սփոփիչ գոտեմարտում Ազաջանյանը 2:2 հաշվով զիջեց օլիմպիական փոխչեմպիոն աշխարհի առաջնության եւ Ասիայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր չինացի Ցաո Լիգոյին:
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Սուրեն Աղաջանյանը 9:6 հաշվով հաղթել էր վրացի Դիմիտրի Խաչիձեին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 4:12 հաշվով պարտվել էր Մ23 աշխարհի չեմպիոն, ճապոնացի Կոտո Գոմիին։
Հայ ըմբիշները կշարունակեն պայքարը բրոնզե մեդալների համար, եթե նրանց հաղթած ըմբիշները դուրս գան եզրափակիչ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:05 , 25 հոկտեմբերի
13:47 , 25 հոկտեմբերի
09:39 , 25 հոկտեմբերի
08:55 , 25 հոկտեմբերի
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի