12:38  ,  21 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը 6-րդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 7-րդ անգամ եւ 6-րդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2016թ. քվեարկության արդյունքները:

Հայաստանի հավաքականի ավագը հավաքել է 245 միավորԸնդհանուր առմամբ, 50 քվեարկողներից 49-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում:

56 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, ում անունը 17 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:

45 միավորով երրորդ տեղում է հայտնվել ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Ֆուջեյրա» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որի անունը 11 անգամ նշվել է երկրորդ, 12 անգամ՝ երրորդ տեղում:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

NEWS.am Sport-ի քվեարկությունը

1. Հենրիխ Մխիթարյան

2. Մարկոս Պիզելի

3. Արտակ Գրիգորյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում