22:31  ,  10 հուլիսի, 2012

Արթուր Աբրահամ. Վստահ եմ, որ կհաղթեմ Շտիգլիցին

Վստահ եմ, որ կհաղթեմ Շտիգլիցին, հայտարարել է միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Հայ բռնցքամարտիկը վստահություն է հայտնել, որ կհաղթի մենամարտում, որը տեղի կունենա օգոստոսին 25-ին Բեռլինում` WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ:

«Երկուսիս համար էլ երեկոն ծանր է լինելու, բայց ես հուսով եմ, որ շատ երկրպագուներ կգան մենամարտը դիտելու: Մենամարտի վերջում, վստահ եմ, որ հպարտանալու առիթ հենց ես եմ ունենալու: Չարժե բաց թողնել Շտիգլիցի հետ մեծ մենամարտը, որի ավարտից հետո մենք միասին կարող ենք տոնել հաղթանակը»,- Աբրահամի խոսքն է մեջբերում BoxingScene-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում