22:31 10 հուլիսի, 2012Վստահ եմ, որ կհաղթեմ Շտիգլիցին, հայտարարել է միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Հայ բռնցքամարտիկը վստահություն է հայտնել, որ կհաղթի մենամարտում, որը տեղի կունենա օգոստոսին 25-ին Բեռլինում` WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ:
«Երկուսիս համար էլ երեկոն ծանր է լինելու, բայց ես հուսով եմ, որ շատ երկրպագուներ կգան մենամարտը դիտելու: Մենամարտի վերջում, վստահ եմ, որ հպարտանալու առիթ հենց ես եմ ունենալու: Չարժե բաց թողնել Շտիգլիցի հետ մեծ մենամարտը, որի ավարտից հետո մենք միասին կարող ենք տոնել հաղթանակը»,- Աբրահամի խոսքն է մեջբերում BoxingScene-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.