Ֆուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) հերթական տուրում «Շտայնբախը» տանը 2:1 հաղթել է «Շտուտգարտեր Կիկերսին»:
Տանտերերի երկրորդ գոլը 44-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը: 23-ամյա հարձակվողը մասնակցել է ամբողջ խաղին: Դա Ադամյանի 14-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:
22 խաղ անցկացրած «Շտայնբախը» 44 միավորով երկրորդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում