13:36  ,  9 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը հավատում է «Մանչեսթեր Յունայթեդի» չեմպիոնությանը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավատում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում կաորղ է դառնալ Անգլիայի չեմպիոն:

«Երբեք մի ասա երբեք, անհնարին ոչինչ չկա: Հիշում եմ, որ մի անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավոր առաջ էր անցել «Մանչեսթեր Սիթիից», բայց պարտվեց այդ պայքարում: Այնպես որ, ամեն բան հնարավոր է: «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է սկսի հաղթել: Պետք է սովորենք մեր սխալներից եւ շարժվենք առաջ: Լավ արդյունքները կգան:

Յուրաքանչյուր հանդիպում ունի կարեւոր նշանակություն: Չես կարող թիմի մասին կարծիք կազմել մեկ խաղով: Կարող ես պարտվել հետնապահին, հետո հաղթել առաջատարներից մեկին, սակայն չհայտնվել լավագույն քառյակում:

Գիտեմ, թե ինչ ճնշում է գործադրվում «Մանչեսթեր Յունայթեդի» վրա: Բոլորը հաղթանակներ ու տիտղոսներ են ակնկալում մեզանից: Եթե ես պատրաստ չլինեի դրան, չէի տեղափոխվի այստեղ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 14-րդ տուրից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը 6-րդ տեղում է եւ 13 միավոր զիջում է առաջատար «Չելսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում