22:44  ,  5 դեկտեմբերի, 2016

«Սպարտակի» կամային հաղթանակը

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջատար Մոսկվայի «Սպարտակը» 17-րդ տուրում ընդունեց Կազանի «Ռուբինին» եւ տարավ կամային հաղթանակ՝ 2:1: Ժոնատասի գոլին դաշտի տերերը պատասխանեցին Պրոմեսի եւ Գլուշակովի դիպուկ հարվածներով: Վերջնամասում երկու թիմերն էլ մնացին տասը ֆուտբոլիստներով: «Սպարտակից» երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Պրոմեսը, «Ռուբինից»՝ Նաբիուլինը:

«Սպարտակը» 40 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ունի 35 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Սպարտակ» - «Ռուբին»՝ 2:1

Կվինսի Պրոմես, 43, Դենիս Գլուշակով, 74 - Ժոնատաս, 38

Հեռացումներ. Պրոմես, 76 - Էլմիր Նաբիուլին, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում