15:58  ,  10 հուլիսի, 2012

Վիտալի Կլիչկոն մտածում է Դեւիդ Հեյի հետ մենամերտելու մասին

Հուսով եմ, որ Դեւիդ Հեյը կհաղթի Դերեկ Չիսորային, հայտարարել է WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն:

40-ամյա Վիտալին կարծիք է հայտնել հուլիսի 14-ին կայանալիք Դեւիդ Հեյ – Դերեկ Չիսորա մենամարտի վերաբերյալ:

«Եթե Հեյը հաղթի, մենք մենամարտ կանցկացնենք հենց նրա հետ: Նրանք երկուսն էլ սկանդալային վարքով բռնցքամարտիկներ են, այդ իսկ պատճառով հանրությանը հետաքրքրում են նրան մենամարտերը: Ես ապտակի համար զայրացած չեմ Չիսորայի վրա: Նա դեռ պատասխան կտա այդ ապտակի եւ այլ մրցակիցների հանդեպ ցուցադրած անհարգալից վերաբերմունքի համար: Աստվածն է նրա դատավորը: Նա սխլավում է՝ կարծելով, որ նման պահվածքով հոգեբանական ճնշում է գործադրում մրցակցի վրա: Ես այդ մասին արդեն մոռացել եմ՝ փակելով անցած էջերը»,- Կլիչկոյի խոսքը փոխանցում է чемпионат.com-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում