Գեղասահքը Հայաստանում սիրելի դարձնելու համար մեզ անհրաժեշտ են այսպիսի ելույթներ։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի 17-ամյա գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը, որը ցուցադրական ելույթ ունեցավ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված Եվգենի Պլյուշչենկոյի Kings on Ice Presents Fashion on Ice շոու-ծրագրում։
«Այս տարի այլեւս չունեմ միջազգային մրցաշարեր։ Տարին հարուստ էր տարբեր մրցումներով, ես առաջին անգամ մասնակցեցի Մոսկվայում անցկացված մեծահասակների «Մեծ մրցանակին» եւ գրավեցի 9-րդ տեղը։ Հաջորդ տարի մասնակցելու ենք Եվրոպայի առաջնությանը եւ ամենայն պատասխանատությամբ պետք է նախապատրաստվեմ դրան։ Այժմ մարզվում եմ Մոսկվայում, Երեւանում դեռեւս մարզումներ չենք ունենա։ Ամենայն հավանականությամբ, ամռանը հավաք կանցկացնենք Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում»,- ասաց Անաստասիա Գալուստյանը։
Լուսինե Շահբազյան
Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի
12:03 , 8 նոյեմբերի
11:10 , 8 նոյեմբերի