19:50  +04,  28 նոյեմբերի, 2016

Օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովայի ելույթը Երեւանում (ֆոտո)

Սոչի-2014-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի արծաթե մեդալակիր, երիտասարների աշխարհի չեմպիոն, առաջին պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերի չեմպիոն Ադելինա Սոտնիկովան առաջին անգամ ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի համար։ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 27-ին կայացած Եվգենի Պլյուշչենկոյի շոու-ծրագրի համար Հայաստան էր ժամանել նաեւ օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովան։

Նա երկու ելույթ էր նախապատրաստել հայ հանդիսատեսի համար, որից մեկը կատարեց ռուսաստանաբնակ հայ երգչուհի Մարիա Մերաբովայի կատարմամբ՝ Ալլա Պուգաչովայի՝ «Любовь, похожая на сон» երգի ներքո։ Մյուս համարը տարբեր ոճերի համադրում էր։

Հայ հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ եւ ջերմությամբ ընդունեց օլիմպիական չեմպիոնին։ Երկրպագուները Ադելինա Սոտնիկովայի եւ Մարիա Մերաբովայի ելույթի ժամանակ տրիբունաներից բջջային հեռախոսների լուսարձակներով գեղեցիկ տեսարան էին ստեղծել եւ գեղասահորդու ամեն բարդ ցատկից հետո ծափողջույններով ոգեւորում նրան։

20-ամյա գեղասահորդուհին այս մրցաշրջանում կվերսկսի մրցելույթները եւ կնախապատրաստվի 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ