19:50 28 նոյեմբերի, 2016Սոչի-2014-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի արծաթե մեդալակիր, երիտասարների աշխարհի չեմպիոն, առաջին պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերի չեմպիոն Ադելինա Սոտնիկովան առաջին անգամ ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի համար։ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 27-ին կայացած Եվգենի Պլյուշչենկոյի շոու-ծրագրի համար Հայաստան էր ժամանել նաեւ օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովան։
Նա երկու ելույթ էր նախապատրաստել հայ հանդիսատեսի համար, որից մեկը կատարեց ռուսաստանաբնակ հայ երգչուհի Մարիա Մերաբովայի կատարմամբ՝ Ալլա Պուգաչովայի՝ «Любовь, похожая на сон» երգի ներքո։ Մյուս համարը տարբեր ոճերի համադրում էր։
Հայ հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ եւ ջերմությամբ ընդունեց օլիմպիական չեմպիոնին։ Երկրպագուները Ադելինա Սոտնիկովայի եւ Մարիա Մերաբովայի ելույթի ժամանակ տրիբունաներից բջջային հեռախոսների լուսարձակներով գեղեցիկ տեսարան էին ստեղծել եւ գեղասահորդու ամեն բարդ ցատկից հետո ծափողջույններով ոգեւորում նրան։
20-ամյա գեղասահորդուհին այս մրցաշրջանում կվերսկսի մրցելույթները եւ կնախապատրաստվի 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին։
Լուսինե Շահբազյան
Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.