Լատվիացի նիզականետորդ Վադիմ Վասիլեւսկիսը, որը 2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերում գրավել էր 2-րդ տեղը, ինտերնետում իր արծաթե մեդալը վաճառելու մասին հայտարարություն է տեղադրել, հաղորդում է լատվիական Baltkom ռադիոընկերությունը:
Վասիլեվսկիսը իր մեդալը վաճառում է 91 հազար 365 լատով (մոտ 162 հազար դոլար):
«Այո, դա իմ հայտարարությունն է, սակայն որեւէ այլ մեկնաբանություն չի լինելու»,- ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է մարզիկը:
Ավելի վաղ Վասիլեւսկիսի ընկերները լրագրողներին հայտնել էին, որ նա ֆինանսական ծանր դրության մեջ է, քանզի բնակարանի համար խոշոր վարկ է վերցրել:
Նշենք, որ հուլիսի 7-ին Լատվիայի օլիմպիական կոմիտեն հաստատել է լատվիական պատվիրակության վերջնական կազմը, որը հանդես է գալու Լոնդոնի Օլիմպիական խաղերում: 30-ամյա Վասիլեւսկիսը ընդգրկված է այդ կազմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում