19:41  ,  2 փետրվարի, 2018

ՕԽ–2018. Հարավային Կորեայում ծածանվում է Հյուսիսային Կորեայի դրոշը, թեեւ պետությունները պատերազմի մեջ են (ֆոտո)

Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Հարավային Կորեա ժամանած Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը օլիմպիական ավանում կախել է հսկայական պետական դրոշ, թեեւ երկու երկրները պատերազմի մեջ են, հաղորդում է yonhapnews–ը։ 1950–1953 թվականների կորեական պատերազմից հետո հաստատված զինադադարից հետո խաղաղության պայմանագիր պետությունները դեռ չեն կնքել։

Հարավային Կորեայի օրենսդրությունն արգելում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության պետական դրոշի որեւէ ցուցադրում։ Օրենքի խախտումը նախատեսում է մինչեւ 7 տարվա ազատազրկում։ Սակայն Կորեայի Հանրապետության իշխանությունները այս անգամ բացառություն են արել՝ հղում անելով Միջազգային օլիմպիական կոմիտեի կանոններին, որոնց համաձայն Օլիմպիական խաղերի մասնակից բոլոր պետությունների դրոշները պետք է ներկայացված լինեն Խաղերում։ Հյուսիսային Կորեայի դրոշը կծածանվի միայն օլիմպիական մրցումների, պարգեւատրությունների ժամանակ եւ Խաղերի օրերին օլիմպիական ավանում։

Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 9–ից 25–ը։

Ֆոտո՝ twitter.com/yonhapnews, twitter.com/olympics

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս