19:50  ,  22 նոյեմբերի, 2016

Փաշիկ Ալավերդյան. Հռիփսիմե Խուրշուդյանին մեդալից չեն զրկել

Հռիփսիմե Խուրշուդյանին մեդալից չեն զրկել, մեր ֆեդերացիան նման որոշում չի ստացել, թե երբ են մեդալից զրկել, ում պետք է տանի տա իր մեդալը, չկա վերջնական որոշված, թե քանի տարով են որակազրկում: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

ՄՕԿ-ի պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել այն մասին, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակիցների դոպինգ նմուշների վերահետազոտման հիման վրա, Հայաստանի ներկայացուցիչ, 29-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է օլիմպիական բրոնզե մեդալից։ Հայտարարության մեջ ասվում է, որ ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգի օլիմպիական մրցմանը մասնակցած Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ նմուշի մեջ հայտնաբերվել է տուրինաբոլ ե ստանոզոլ արգելված դեղամիջցներ:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հերքում է Հռիփսիմե Խուրշուդյանին օլիմպիական մեդալից զրկելու մասին լուրը:

«Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ դոպինգ են հայտնաբերել, բայց վերջնական որոշում դեռեւս չկա եւ վերջ: Ես բազմիցս ասել եմ, որ Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի դոպինգի արդյունքում Հռիփսիմե Խուրշուդյանի անալիզներում հայտնաբերված է խթանիչ ու դրանից հետո չկա վերջնական որոշված, թե քանի տարով են որակազրկում, մեդալից զրկում են, թե ոչ։

Այն ինչ այսօր տարածել է Միջազգային Օլիմպիական կոմիտեն, վերաբերում է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին, այն էլ՝ որոշում դեռեւս չեն կայացրել: Կայացնելու են 4-5 ամիս հետո: Այսօրվա ամսաթվով է դրած, թե հին ամսաթվով, նշանակություն չունի: Հին թեմա են գրում, նոր ոչինչ չկա այդ հայտարարության մեջ: Գրված չէ, թե քանի տարով են նրան որակազրկում: Պետք է սպասենք»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով