19:50 22 նոյեմբերի, 2016Հռիփսիմե Խուրշուդյանին մեդալից չեն զրկել, մեր ֆեդերացիան նման որոշում չի ստացել, թե երբ են մեդալից զրկել, ում պետք է տանի տա իր մեդալը, չկա վերջնական որոշված, թե քանի տարով են որակազրկում: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
ՄՕԿ-ի պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել այն մասին, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակիցների դոպինգ նմուշների վերահետազոտման հիման վրա, Հայաստանի ներկայացուցիչ, 29-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է օլիմպիական բրոնզե մեդալից։ Հայտարարության մեջ ասվում է, որ ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգի օլիմպիական մրցմանը մասնակցած Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ նմուշի մեջ հայտնաբերվել է տուրինաբոլ ե ստանոզոլ արգելված դեղամիջցներ:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հերքում է Հռիփսիմե Խուրշուդյանին օլիմպիական մեդալից զրկելու մասին լուրը:
«Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ դոպինգ են հայտնաբերել, բայց վերջնական որոշում դեռեւս չկա եւ վերջ: Ես բազմիցս ասել եմ, որ Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի դոպինգի արդյունքում Հռիփսիմե Խուրշուդյանի անալիզներում հայտնաբերված է խթանիչ ու դրանից հետո չկա վերջնական որոշված, թե քանի տարով են որակազրկում, մեդալից զրկում են, թե ոչ։
Այն ինչ այսօր տարածել է Միջազգային Օլիմպիական կոմիտեն, վերաբերում է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին, այն էլ՝ որոշում դեռեւս չեն կայացրել: Կայացնելու են 4-5 ամիս հետո: Այսօրվա ամսաթվով է դրած, թե հին ամսաթվով, նշանակություն չունի: Հին թեմա են գրում, նոր ոչինչ չկա այդ հայտարարության մեջ: Գրված չէ, թե քանի տարով են նրան որակազրկում: Պետք է սպասենք»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.