20:52  ,  17 նոյեմբերի, 2016

ATP Finals. Մոնֆիսը հրաժարվեց պայքարից, Ջոկովիչը հաղթեց Գոֆենին

Լոնդոնում ընթացող թենիսի տղամարդկանց տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի վերջին հանդիպումից հրաժարվել է մրցաշարի 30-ամյա նորեկ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսը։ Երրորդ տուրում նա պետք է հանդիպեր աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ։

«Ցավոք, պետք է հայտնեմ, որ մրցաշրջանն ինձ համար ավարտված է եւ չեմ կարողանա խաղալ Նովակի դեմ։ Ափսոսում եմ, բայց նաեւ գիտեմ, որ ես եւ իմ թիմն անցկացրել ենք գերազանց մրցաշրջան»,- Ֆեյսբուքում գրել է Մոնֆիսը։

Ջոկովիչի համար երրորդ հանդիպումը մարզական նշանակություն չուներ, սակայն նա մրցեց Մոնֆիսին փոխարինած բելգիացի Դավիդ Գոֆենի հետ եւ հաղթեց 6:1, 6:2 հաշվով: Երկրորդ տուրից հետո Ջոկովիչն ապահովել էր կիսաեզրափակիչի ուղեգիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով