22:34  ,  11 նոյեմբերի, 2016

Հայաստան - Չեռնոգորիա. Վարազդատ Հարոյանը հավասարեցրեց հաշիվը

Աշխարհի առաջնության ընտրական փուլի E խմբի չորրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականն ընդունել է Չեռնոգորիայի հավաքականին: Առաջին խաղակեսում բաց թողած երկու գոլից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմն ընդմիջումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի գոլի շնորհիվ: 74-րդ րոպեին «Փադիդեի» պաշտպան Վարազդատ Հարոյանը անկյունայինի խաղարկումից հետո հավասարեցրեց հավասարությունը՝ 2:2:

Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Աշխարհհի առաջնություն, ընտրական մրցաշար

E խումբ, չորրորդ տուր

Հայաստան - Չեռնոգորիա՝ 2:2 (ընթացիկ)

Արտակ Գրիգորյան, 50, Վարազդատ Հարոյան, 74 - Դամիր Կոյաշեւիչ, 36, Ստեւան Յովետիչ, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով