18:39  ,  8 հուլիսի, 2012

Վլադիմիր Կլիչկոն եւս մեկ մենամարտ կանցկացնի այս տարի

WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն եւս մեկ մենամարտ կանցկացնի 2012 թվականին: Այդ մասին Վլադիմիր Կլիչկո – Թոնի Թոմփսոն մենամարտից հետո հայտարարել է Կլիչկո եղբայների մենեջեր Բերնդ Բենտեն:

«Կոնկրետ ժամանակահատված չեմ կարող նշել: RTL հեռուստաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, որ մենամարտը պետք է անցկացվի նոյեմբերին կամ դեկտեմբերին:

Մենք պետք է որոշ մանրամասներ հստակեցնենք հեռուստաընկերության հետ, ինչպես նաեւ կողմնորոշվենք մարզապալատի հարցում: Այնուհետեւ կընտրենք մրցակցին: Միանշանակ, Վլադիմիրը եւս մեկ մենամարտ կանցկացնի այս տարի»,- Բենտեի խոսքը փախանցում է Sportbox.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում