11:30  ,  8 հուլիսի, 2012

Վլադիմիր Կլիչկոն պաշտպանեց տիտղոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, գերծանրքաշային Վլադիմիր Կլիչկոն Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնի «Stade de Suisse» ստադիոնում պաշտպանեց IBF տիտղոսը` պարտության մատնելով IBF (Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի) վարկածով աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Թոնի Թոմփսոնին: 

40-ամյա Թոնի Թոմփսոնը դիմացավ վեց ռաունդ: 36-ամյա Ուկրաինացու օգտին գրանցվեց տեխնիկական նոկաուտ:

Առաջին չորս ռաունդներն անցան անհետաքրքիր պայքարում, իսկ 5-րդ ռունդում ուկրաինացին ծանր նոկդաունի ենթարկեց Թոմփսոնին: Ամերիկացին կարողացավ բարձրանալ, սակայն Կլիչկոն եւս մեկ գրոհ անցկացրեց 6-րդ ռաունդում՝ դարձյալ նոկդաունի ենթարկելով մրցակցին: Թոմփսոնը նորից ոտքի կանգնեց, բայց մրցավարները դադարեցրից մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Կլիչկոյին:

Կլիչկոն IBF տիտղոսը պաշտպանեց արդեն 12-րդ անգամ:

Նշենք, որ Կլիչկոն ու Թամփսոնը ռինգում հանդիպել էին նաեւ 2008 թվականին Համբուրգում: Այն ժամանակ Կլիչկոն հաղթեց 11-րդ ռաունդում, դարձյալ նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում