23:48  ,  25 հոկտեմբերի, 2016

Գերմանիայի Գավաթ. Երրորդ դիվիզիոնի թիմը դուրս թողեց «Բայերին»

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում անակնկալ մատուցեց երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Շպորտֆրոյնդեն», որը պայքարից դուրս թողեց Լեւերկուզենի «Բայերին»:

Լոտտե քաղաքում տեղի ունեցած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1: Լրացուցուցիչ ժամանակում թիմերը եւս մեկական գոլ են փոխանակել: Հետխաղյա 11 մետրանոցներով «Բայերը» պարտվել է 3:4 հաշվով: 

«Շպորտֆրոյնդեն» 78-րդ րոպեից խաղացել է 10 ֆուտբոլիստներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում