22:35  ,  8 հոկտեմբերի, 2016

Ռումինիայի հավաքականի մարզիչ. Հայաստանը շատ հյուրընկալ է

Հայաստանի հավաքականը եւս կարող է անկանկալ մատուցել: Համարում եմ, որ Դանիայի դեմ խաղում հայկական թիմը վատ չի խաղացել:

Այս մասին հայտարարեց Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը՝ հետխաղյա ասուլիսում մեկնաբանելով Հայաստանի ազգային թիմի նկատմամբ վստահ հաղթանակն աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի հանդիպման մասին:

«Կարմիր քարտը, բնականաբար, ազդեցություն ունեցավ, բայց առանց դրա էլ մեր թիմը բավականաչափ ուժեղ էր: Այդ հեռացման պատճառով ազատ տարածություններ էին ստեղծվել, եւ իմ ֆուտբոլիստներն ավելի շատ հնարավորություններ ունեին գրոհելու: Իհարկե, 11-ը 11-ի դեմ խաղալն ավելի բարդ կլիներ: 

Լավ է, որ մի քանի անհաջող խաղերից հետո այսպիսի հաղթանակ տարանք: Մեր թիմի խաղացողներն ունեին այս զգացողությունների կարիքը: 

2 տուրերից հետո բարդ է ասել, թե ով է խմբի ֆավորիտը: Մեր խումբը շատ հավասարազոր է: Բարդ է, ասել, թե որ տեղը կգրավենք: Կա Լեհաստան, Դանիա եւ Չեռնոգորիա: Մեզ սպասվում են բարդ հանդիպումներ:

Հայաստանը եւս կարող է անկանկալ մատուցել: Համարում եմ, որ Դանիայի դեմ խաղում հայկական թիմը վատ չի խաղացել: Քանի որ ես ստանձել եմ այս աշխատանքը, ամեն գնով փորձելու եմ թիմին դուրս բերել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

Այսօր Հայաստանի թիմն ուներ կորուստներ: Դուք ունեք մի քանի խաղացողներ, որոնք Եվրոպայում են խաղում: Կրկնում եմ, Հայաստանի հավաքականը կարող է անկանկալ մատուցել: Դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե չլիներ այդ կարմիր քարտը: Շատ ուրախ եմ, որ 3 միավոր ենք տանում Հայաստանից: Դիտել եմ Հայաստանի թիմի խաղերը: Գիտեմ, որ ձեր թիմը կարող է տեխնիկապես եւ տակտիկապես լավ խաղալ: Ուրախ եմ, որ մեր թիմն այսպես մեկնարկեց

Բարդ է համեմատել Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականներին: Երկուսն էլ ունեն տարբեր խաղաոճեր: Հայաստանի թիմը կարող է լավ խաղալ եւ ցուցադրել որակյալ ֆուտբոլ:

Հայաստանը շատ հյուրընկալ երկիր է: Մեզ շատ ջերմ ընդունեցին: Միայն լավ տպավորություններ ունեմ Հայաստանից: Հիշում եմ, որ «Ֆեներբահչեում» աշխատանքի տարիներին շփվել եմ հայերի հետ: Միայն կարող եմ հաջողություն մաղթել ձեր երկրին:

Այսօր մեր երկրպագուները շատ միավորված էին: Նրանց տրիբունայում ընկերական մթնոլորտ էր: Խոսք լինել չի կարելի, որ նրանք պատրաստվել էին այդ անկարգությանը: Դա խնդիր է, որի դեմ պայքարում են տարբեր ստադիոններում»,- նշեց գերմանացի մասնագետը

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Ռումինիայի հավաքականը խփեց 5 անպատասխան գոլ, իսկ հայկական թիմն ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանի հեռացման պատճառով երրորդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով: Դա Քրիստոֆ Դաումի առաջին հաղթանակն էր Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով