19:40  ,  8 հոկտեմբերի, 2016

Ուելսի ֆուտբոլիստները միացան Երեւանի տոնին

Ուելսի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներն անակնկալ մատուցեցին երեւանցիներին։ Երեւանի օրվա կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվող տոնական միջոցառումներին էին միացել նաեւ Ուելսի երիտասարդական հավաքականի խաղացողները, որոնք այս օրերին Երեւանում են՝ պատրաստվելով 2017թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպմանը։

Ուելսի թիմի մարզիկները «Մարրիոթ» հյուրանոցի առջեւ փոքր հանդիպում էին կազմակերպել երկրպագուների հետ՝ լուսանկարվում էին, ինքնագրեր բաժանում, զրուցում անցորդների հետ։ Թիմի անդամները մեծ սիրով լուսանկարվում էին փոքրիկ երկրպագուների հետ։ Կարճատեւ հանդիպումից հետո Ուելսի ֆուտբոլիստները մեկնեցին երեւանյան մարզման։

Հայաստանի մինչեւ 21 տարեկանների եւ Ուելսի Մ-21 թիմի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի ժամը 19:00-ին:

«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում մայրաքաղաքում ամբողջ օրն անցկացվում է «Երեւան՝ արեւի քաղաք» խորագրով միջոցառումների շարք։ Անցկացվում են նաեւ մարզական միջոցառումներ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով