19:40 8 հոկտեմբերի, 2016Ուելսի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներն անակնկալ մատուցեցին երեւանցիներին։ Երեւանի օրվա կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվող տոնական միջոցառումներին էին միացել նաեւ Ուելսի երիտասարդական հավաքականի խաղացողները, որոնք այս օրերին Երեւանում են՝ պատրաստվելով 2017թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպմանը։
Ուելսի թիմի մարզիկները «Մարրիոթ» հյուրանոցի առջեւ փոքր հանդիպում էին կազմակերպել երկրպագուների հետ՝ լուսանկարվում էին, ինքնագրեր բաժանում, զրուցում անցորդների հետ։ Թիմի անդամները մեծ սիրով լուսանկարվում էին փոքրիկ երկրպագուների հետ։ Կարճատեւ հանդիպումից հետո Ուելսի ֆուտբոլիստները մեկնեցին երեւանյան մարզման։
Հայաստանի մինչեւ 21 տարեկանների եւ Ուելսի Մ-21 թիմի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի ժամը 19:00-ին:
«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակում մայրաքաղաքում ամբողջ օրն անցկացվում է «Երեւան՝ արեւի քաղաք» խորագրով միջոցառումների շարք։ Անցկացվում են նաեւ մարզական միջոցառումներ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.