18:35  ,  6 հուլիսի, 2012

Պարկերի բախտը բերեց

Le Figaro-ն պարզաբանում է «Սան-Անտոնիոյի» 30-ամյա խաղարկող, վերջերս աչքի վնասվածք ստացած Տոնի Պարկերի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ի տարբերություն Ժոակիմ Նոայի, Տոնի Պարկերի պատմությունը բարեհաջող ավարտվեց. Պարկերին թույլատրեցին մասնակցել Օլիմպիական խաղերին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին, Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը նյու-յորքյան բարերից մեկում է եղել, երբ անսպասելի ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ Պարկերը ստացել է աչքի լուրջ վնասվածք:

Պարկերը վիրահատվեց ամերիկյան կլինիկաներից մեկում եւ բուժզննումից հետո խաղացողին թույլատրել են մասնակցել Օլիմպիական խաղերին: 

Այսպիսով, «եռագույների» առաջատարը NBA-ում գերազանց մրցաշրջանից հետո շուտով կարող է միանալ հավաքականի իր թիմակիցներին, որը հավաք է անցկացնում Օռլեանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով