18:35 6 հուլիսի, 2012Le Figaro-ն պարզաբանում է «Սան-Անտոնիոյի» 30-ամյա խաղարկող, վերջերս աչքի վնասվածք ստացած Տոնի Պարկերի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ի տարբերություն Ժոակիմ Նոայի, Տոնի Պարկերի պատմությունը բարեհաջող ավարտվեց. Պարկերին թույլատրեցին մասնակցել Օլիմպիական խաղերին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին, Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը նյու-յորքյան բարերից մեկում է եղել, երբ անսպասելի ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ Պարկերը ստացել է աչքի լուրջ վնասվածք:
Պարկերը վիրահատվեց ամերիկյան կլինիկաներից մեկում եւ բուժզննումից հետո խաղացողին թույլատրել են մասնակցել Օլիմպիական խաղերին:
Այսպիսով, «եռագույների» առաջատարը NBA-ում գերազանց մրցաշրջանից հետո շուտով կարող է միանալ հավաքականի իր թիմակիցներին, որը հավաք է անցկացնում Օռլեանում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.