14:11  ,  14 ապրիլի, 2026

NBA. 41-ամյա Լեբրոն Ջեյմսը 70-րդ անգամ ճանաչվեց շաբաթվա լավագույն խաղացող

«Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի հարձակվող Լեբրոն Ջեյմսը ճանաչվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության վերջին շաբաթվա լավագույն բասկետբոլիստ, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։

Վերջին շաբաթվա ընթացքում «Լոս Անջելես Լեյքերսը» 5 խաղում տարել է 3 հաղթանակ։

Լեբրոն Ջեյմսի միջին արդյունավետությունն այդ 5 խաղում կազմել է 24 միավոր։

41-ամյա Լեբրոն Ջեյմսը կարիերայում 70-րդ անգամ ճանաչվեց շաբաթվա լավագույն բասկետբոլիստ NBA-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News


  • Latest news