22:41  ,  26 սեպտեմբերի, 2016

Արթուր Աբրահամը հայր է դարձել (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (Ավետիք Գրիգորի Աբրահամյան) հայր է դարձել: Լույս աշխարհ է եկել Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը, որին անվանակոչել են Արթուր Աբրահամի հոր պատվին: Այդ մասին հայտնել է Արթուր Աբրահամի մամուլի պատասխանատու Սիրան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը հուլիսի 16-ին անցկացրեց կարիերայի 50-րդ մենամարտը՝ 30-րդ անգամ հաղթելով նոկաուտով: Դրանից հետո նա NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «պետք է վերադարձնի աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ կարիերան կավարտի 1-1.5 տարվա ընթացքում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում