19:54  +04,  19 սեպտեմբերի, 2016

Գեւորգ Ալեքսանյան. Յուրաքանչյուր գնահատական մեզ նոր լիցք ու ուժ է տալիս

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվելուց հետո ասել է, որ աշխարհի ամենաերջանիկ մարդն է:

«Մենք ժողովրդի կողմից մշտապես ստացել եւ տեսել ենք մեր աշխատանքի եւ հաղթանակների գնահատականը: Յուրաքանչյուր գնահատական մեզ նոր լիցք ու ուժ է տալիս՝ նոր աշխատանքի ու հաջողությունների: Մենք պարգեւատրվեցինք երկրի նախագահի, ՀԱՕԿ նախագահի եւ ֆեդերացիայի նախագահի կողմից, ինչը նոր ուժ կտա բոլորիս անցնել առաջիկա քառամյա ցիկլը եւ հասնել էլ ավելի մեծ արդյունքների: Ինձ այսօր շնորհավորում են նախ որպես հայր, նաեւ որպես մարզիչ, ու ես ինձ երկրագնդի ամենաերջանիկ մարդն եմ զգում»,- նշել է Գեւորգ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Ալեքսանյանը Արթուր Ալեքսանյանի հայրն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով