19:54 19 սեպտեմբերի, 2016Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվելուց հետո ասել է, որ աշխարհի ամենաերջանիկ մարդն է:
«Մենք ժողովրդի կողմից մշտապես ստացել եւ տեսել ենք մեր աշխատանքի եւ հաղթանակների գնահատականը: Յուրաքանչյուր գնահատական մեզ նոր լիցք ու ուժ է տալիս՝ նոր աշխատանքի ու հաջողությունների: Մենք պարգեւատրվեցինք երկրի նախագահի, ՀԱՕԿ նախագահի եւ ֆեդերացիայի նախագահի կողմից, ինչը նոր ուժ կտա բոլորիս անցնել առաջիկա քառամյա ցիկլը եւ հասնել էլ ավելի մեծ արդյունքների: Ինձ այսօր շնորհավորում են նախ որպես հայր, նաեւ որպես մարզիչ, ու ես ինձ երկրագնդի ամենաերջանիկ մարդն եմ զգում»,- նշել է Գեւորգ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Ալեքսանյանը Արթուր Ալեքսանյանի հայրն է:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.