Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվելուց հետո ասել է, որ աշխարհի ամենաերջանիկ մարդն է:
«Մենք ժողովրդի կողմից մշտապես ստացել եւ տեսել ենք մեր աշխատանքի եւ հաղթանակների գնահատականը: Յուրաքանչյուր գնահատական մեզ նոր լիցք ու ուժ է տալիս՝ նոր աշխատանքի ու հաջողությունների: Մենք պարգեւատրվեցինք երկրի նախագահի, ՀԱՕԿ նախագահի եւ ֆեդերացիայի նախագահի կողմից, ինչը նոր ուժ կտա բոլորիս անցնել առաջիկա քառամյա ցիկլը եւ հասնել էլ ավելի մեծ արդյունքների: Ինձ այսօր շնորհավորում են նախ որպես հայր, նաեւ որպես մարզիչ, ու ես ինձ երկրագնդի ամենաերջանիկ մարդն եմ զգում»,- նշել է Գեւորգ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Ալեքսանյանը Արթուր Ալեքսանյանի հայրն է:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի
12:03 , 8 նոյեմբերի
11:10 , 8 նոյեմբերի
11:07 , 8 նոյեմբերի