Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոններ, ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանն արդեն սկսել են պատրաստվել 2020թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Այդ մասին մարզիկներն ասել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշաններով պարգեւատրվելուց հետո:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 30 միլիոն դրամ է նվիրել յուրաքանչյուրին, իսկ Գոռ Մինասյանին Խաղերից անմիջապես հետո արդեն նվիրել էր 4-սենյականոց բնակարան Գյումրիում:
«Ես տուն ստեղծել եմ, ծառ տնկել եմ, մնացել է իմ ընտանիքը կազմեմ, բայց դեռ դրա ժամանակը չէ, չեմ մտածում դրա մասին: Ցանկանում եմ մարզվել, դեռեւս մեծ նապատակներ ունեմ իմ առջեւ սպորտի ոլորտում: Նպատակս Տոկիո-2020-նն է եւ արդեն վերսկսել եմ մարզումներս»,- ասել է Գոռ Մինասյանը:
Սիմոն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ մարզիկներին նմանօրինակ պարգեւատրումները ուրախացնող են եւ ոգեւորող՝ էլ ավելի մեծ հաղթանակների հասնելու համար:
«Շատ հաճելի է նման պարգեւատվության արժանանալ: Սա օգնում եւ նպաստում է՝ էլ ավելի ոգեւորված մարզվելու եւ հաղթանակներ նվաճելու համար: Արդեն պատրաստվում եմ հաջորդ Օլիմպիական խաղերին»,- նշել է Սիմոն Մարտիրոսյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի
12:03 , 8 նոյեմբերի
11:10 , 8 նոյեմբերի
11:07 , 8 նոյեմբերի