01:16 19 սեպտեմբերի, 2016Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոններ, ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանն արդեն սկսել են պատրաստվել 2020թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Այդ մասին մարզիկներն ասել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշաններով պարգեւատրվելուց հետո:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 30 միլիոն դրամ է նվիրել յուրաքանչյուրին, իսկ Գոռ Մինասյանին Խաղերից անմիջապես հետո արդեն նվիրել էր 4-սենյականոց բնակարան Գյումրիում:
«Ես տուն ստեղծել եմ, ծառ տնկել եմ, մնացել է իմ ընտանիքը կազմեմ, բայց դեռ դրա ժամանակը չէ, չեմ մտածում դրա մասին: Ցանկանում եմ մարզվել, դեռեւս մեծ նապատակներ ունեմ իմ առջեւ սպորտի ոլորտում: Նպատակս Տոկիո-2020-նն է եւ արդեն վերսկսել եմ մարզումներս»,- ասել է Գոռ Մինասյանը:
Սիմոն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ մարզիկներին նմանօրինակ պարգեւատրումները ուրախացնող են եւ ոգեւորող՝ էլ ավելի մեծ հաղթանակների հասնելու համար:
«Շատ հաճելի է նման պարգեւատվության արժանանալ: Սա օգնում եւ նպաստում է՝ էլ ավելի ոգեւորված մարզվելու եւ հաղթանակներ նվաճելու համար: Արդեն պատրաստվում եմ հաջորդ Օլիմպիական խաղերին»,- նշել է Սիմոն Մարտիրոսյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.