Սերժ Սարգսյանը պետական շքանշաններով է պարգեւատրել Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մեդալակիներին, հավաքականների մարզիչներին, անձնական մարզիչներին:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում տարած փայլուն հաղթանակի եւ Հայաստանն աշխարհին արժանապատիվ ներկայացնելու համար նորընծա օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով:
Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը եւս պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով՝ Ռիո-2016-ում փայլուն մրցելույթի, հայրենիքին մատուցած ծառայության համար:
Հայրենիքին մատուցած ծառայության, Օլիմպիական խաղերում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին կարգի շքանշաններով պարգեւատրվեցին նաեւ ծանրորդներ, Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ կարգի շքանշանով պարգեւատրվեցին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը եւ ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Մովսես Խորենացու մեդալներով պարգեւատրվեցին Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանի անձնանական մարզիչ Սամվել Գեւորգյանը, Երախտագիտության մեդալներով պարգեւատրվեցին ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանի եւ Գոռ Մինասյանի անձնական մարզիչները:
Հայրենական սպորտում ներդրած մեծ ավանդի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրային ցուցաբերած նշանակալի աջակցության համար ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրվեց պատվո շքանշանով: Պարգեւատրման արարողությունից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարզիկների եւ մարզիչների հետ մասնակցեց հյուրասիրության:
Լուսինե Շահբազյան

















Ֆոտո՝ president.am
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի
12:03 , 8 նոյեմբերի
11:10 , 8 նոյեմբերի
11:07 , 8 նոյեմբերի